Թրամփը ԼՂ հակամարտությունը «հեշտ գործ» է անվանել|factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է զբաղվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությամբ: Այս մասին Թրամփը հայտարարել է Նյու Հեմփշիր նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կզբաղվենք դրանով: Դա կլինի … Ես դա անվանում եմ «հեշտ դեպք»: Մենք կզբաղվենք դրանով: Գնացեք ասեք ձեր ժողովրդին: Հայաստան: Ինչո՞ւ ոչ: Հեշտ է, եթե գիտես՝ ինչ ես անում»,- հայտարարել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է՝ «նրանք (հայերը) լավ մարդիկ են, որոնք կռվում են դժոխքում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով