2020-10-26-3489d2e7-19b4-47ab-bda0-1c938db06d03.jpg

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը։ 

Գլխավոր քարտուղարի անունից պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ նշվում է. «Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ հումանիտար հրադադարը, որը համաձայնեցվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում և հաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում, ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով երկուշաբթի` հոկտեմբերի 26-ի 08։00-ին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն