Հրթիռակոծվում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի  վերին ենթաշրջանի գյուղերը

Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի  վերին ենթաշրջանի գյուղերը։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Մարտունի քաղաքում հրդեհվել է  բնակելի մեկ տուն։  Հրշեջ փրկարարները տեղում  հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։
Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն