Զինծառայողների կողմից ծառահատում կատարելու դեպքի առթիվ ՔԿ-ում մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում․ ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ի պատասխան ԱԺ պատգամավորի հայտարարության։ 

ՀՀ ազգային ժողովի՝ 2020թ. հոկտեմբերի 27-ի նիստում ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարել է՝ զինծառայողների կողմից ծառահատում կատարելու և այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

Ի պատասխան ԱԺ պատգամավորի կողմից արված հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն