ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի գործընկեր Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Գրում է tass.ru-ն։

Նրանք հայտարարել են հակամարտության կողմերի միջև հրադադարի ռեժիմի շուտափույթ ապահովման անհրաժեշտության մասին: 

«Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն հրադադարի ապահովման անհրաժեշտությունը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով