Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից|armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների չկատարումից: Դոնալդ Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի չպահպանման մասին հարցին:

Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ հակամարտությունը շարունակվում է շատ երկար տարիներ և հավելել. «Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ կան երկրներ, որոնք այդ ամենի մեջ են երկար ժամանակ: Այո, դա հիասթափեցնող է»:

ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կկարգավորվի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով