2020-10-28-e7b4bbed-f096-4710-b5e4-ccf1e9d42751.jpg

Ադրբեջանի հրապարակած ցուցակը հայկական կողմի զոհված զինծառայողների մասին կեղծ է |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական հաքերները հրապարակել են հայկական կողմի՝ իբր զոհված զինծառայողների կեղծ ցուցակ՝ փորձելով հոգեբանական ճնչում գործադրել հասարակության վրա և կասկածներ սերմանել: Այս մասին ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ռազմական դրության ժամանակ, բարեբախտաբար, փակ է ընտրողների ռեգիստրը, սակայն երկար տարիներ ոստիկանության կայքէջում ֆայլերով տեղադրվել են ընտրողների ցուցակները: Կարելի էր ամբողջ բազան ներբեռնել և օգտագործել: Պարզ է, որ ադրբեջանցիները նույնպես ներբեռնել են և հիմա այդ բազան ինչպես կցանկանան, կօգտագործեն»,- ասաց Մարտիրոսյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետը նշեց, որ Ադրբեջանը կոտրած հայկական ալիքներով և մեկնաբանություններում տարածում է այդ կեղծ ցուցակները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն