Շուրջօրյա պայքար՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ

Այս օրերին ոստիկանության և ԱԱԾ ծառայողները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Զուգահեռ տարվում է նաև բացատրական աշխատանք։

Արդյունքում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները վերջին օրերին հայտնաբերել են 14 նման դեպք։

Ոստիկանության ծառայողները Արցախից վերադարձած անձանց բնակարաններում և մեքենաներում հայտնաբերել են ընդհանուր գործարանային համարով 11 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 2 հրացան, շուրջ մեկ տասնյակ նռնակ, ինքնաձիգի պահունակներ, տարբեր տրամաչափի և հրազենների 800-ից ավելի փամփուշտ, զրահաբաճկոններ, գլխարկներ, սվին-դանակ և այլ զինամթերք։

«Հարգելի՛ քաղաքացիներ, այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում են շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայասատան ապօրինի կերպով տեղափոխելու արատավոր երևույթի դեմ, ինչը դատապարտելի է նաև քրեաիրավական առումով»,-ասվում է ՀՀ Ոստիկանության հաղորդագրության մեջ։   

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով