2020-10-30-dce241a0-2d10-4a60-9caf-e5643eb27545.jpg

Ֆրենկ Փալոնը Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները |lragir.am|

lragir.am: Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։

«Ադրբեջանական զորքերի ռազմական հանցագործությունները շարունակում են աճել։ Ներկայումս Ադրբեջանը հրթիռակոծել է ծննդատունը, որն օգտագործվում է COVID-19-ով պացիենտների բուժման համար, պատմական եկեղեցին եւ ամբողջ Արցախում բազմաթիվ այլ քաղաքացիական օբյեկտներ։

Պետքարտուղարությունը պետք է դատապարտի այս նողկալի գործողությունները»,- նշել է նա «Թվիթերում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն