ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերում կոչեր տարածելուց և չտրվել հնարավոր սադրանքների

Վերջին օրերին սոցիալական ցանցերում անհատներ  ​​և առանձին խմբեր կոչեր են տարածում գնալ և  Մոսկվայում մասնակցել  տարբեր ակցիաների: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերում կոչեր տարածելուց և չտրվել հնարավոր սադրանքների։

«Գիտակցելով ձեզանից յուրաքանչյուրի խորը մտահոգությունը և ծայրաստիճան ուշադիր լինելով իրավիճակի նկատմամբ ՝ մենք ձեզ հորդորում ենք զերծ մնալ նման նախաձեռնություններից և սոցիալական ցանցերում կոչեր չտարածելուց ՝ չտրվել հնարավոր սադրանքներին և, ինչպես նախկինում, ենթրակվել  Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը:
Մենք նաև խնդրում ենք մեր բոլոր հայրենակիցներին կապ պահպանել դիվանագիտական ​​առաքելության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն