Պաշտոնական Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, հայտնում է կառույցի խոսնակը |azatutyun.am|

<p azatutyun.am: style=”text-align: justify;”>Պաշտոնական Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, «Ինտերֆաքս»-ին ասել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

«Այս պահի դրությամբ քարտուղարությունը հայկական կողմից օգնության որևէ դիմում չի ստացել», – ասել է նա։

Այս ամսվա սկզբին կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը ռազմական օգնություն կհատկացնի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգող իրական սպառնալիքի, կամ՝ ուղիղ հարձակման դեպքում։

«Անհրաժեշտ է հաշվի առնել երկու կարևոր կետ․ առաջին՝ եթե ի հայտ են գալիս ՀԱՊԿ անդամ պետության անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող իրական վտանգներ։ Երկրորդ դեպքն էլ ռազմական ագրեսիան է, որը դիտարկվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների դեմ», – շաբաթներ առաջ ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով