Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերք օգտագործելու փաստին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կյողմից Արցախում ֆոսֆորային զինամթերք օգտագործելուն: Մնացականյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

 

Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով