#RussiansLoveSakartvelo. ռուսները սիրում են Վրաստանը |aliq.ge|

aliq.ge: «Ես Ռուսաստանից եմ ու իմ սրտի 120 տոկոսն օկուպացված է Սաքարթվելոյի (Վրաստանի) կողմից»,- նման գրությամբ պաստառը ձեռքին այս աղջկա լուսանկարը մեծ տարածում ստանալով ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ վերածվել է քարոզարշավի:

Ռուսաստանցիները, ովքեր աջակցում են Վրաստանին ու սիրում իրենց հարևան զբոսաշրջային երկիրը, #RussiansLoveSakartvelo հեշթեգի ներքո նման լուսանկարներ են հրապարակում:

«Պետք է հիշեցնել ողջ աշխարհին, որ ռուս ժողովուրդը սիրում է Վրաստանը, իսկ Վրաստանն օկուպացված է ոչ թե ռուսների, այլ Պուտինի կողմից, միասին մենք կկարողանանք «Ռուսաստանն օկուպանտ է» արտահայտությունը փոխարինել «Պուտինն օկուպանտ է» արտահայտությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել օգտատեր Բագրատ Էլիաուրին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով