Մարտունիում Ադրբեջանի կողմից հրետակոծությունից զոհեր և վիրավորներ չկան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Մարտունի շրջկենտրոնում և հարակից բնակավայրերում հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած հրետակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Այս մասին տեղեկացրեց Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Վադիմ Դանիելյանը՝ ներկայացնելով նաև ժամը 10:50-ի սահմաններում տեղում տիրող իրավիճակը:

«Գիշերը ժամը 3-ից մինչև վաղ առավոտ հրետակոծվել է քաղաքը: Այս պահին, մոտ 2 ժամ է, որ հանգիստ է: Ավերված շինություն կա: Խաղաղ բնակչության շրջանում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»,- նշեց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Մարտունիում ջրի մատակարարումը իրականացվում է նորմալ, գազը՝ մասնակի, մոտ 30 տոկոսով, իսկ հոսանք չկա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն