Ադրբեջանի հարվածից վնասվել է Շուշիի իրանական «Գոհար Աղա» մզկիթի պատը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի զինված ուժերի կողմից գրադի և սմերչի կայանքներից հարվածի հետևանքով վնասվել է Շուշիի «Գոհար Աղա» իրանական մզկիթի պատը:  Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

ԱԻ ՊԾ-ից տեղեկացրին, որ թեև հարվածը թիրախավորված է եղել, սակայն շատ լուրջ վնաս չի հաջողվել հասցնել, այն ընկել է մզկիթի պատի կողքին, վնասվել է պատի մի հատվածը:  Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացրին նաև, որ նոյեմբերի 1-ին Շուշիի ուղղությամբ հարվածները շատ են եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն