Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողբերգություն է անվանել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողբերգություն է անվանել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա քարոզում:

«Բոլոր սրբերի տոնի այս օրը եկեք չմոռանանք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ կա զինված բախում, որն ընդհատվում է զինադադարի կարճ ժամանակահատվածներով։ Տները, ենթակառուցվածքները և աղոթատեղիները գնալով ավերվում են։ Ռազմական գործողությունները ավելի շատ ազդում են քաղաքացիական բնակչության վրա։ Սա ողբերգություն է», – ասել է Ֆրանցիսկոսը։

Նա կոչ է արել հակառակորդ կողմերին հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնք հանգեցնում են «անմեղ մարդկանց արյան թափմանը»։

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն