2020-11-01-d7f1b91e-1d60-49e7-a707-f3a41bdec7c8.jpg

Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը վերադառնում է Անկարա |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մագրոն վերադառնում է Անկարա։  Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիան հետ էր կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Այն հետևել էր Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորական արտահայտություններին։ Կայսերիում տեղի ունեցած Թուրքիայի Ազատություն և Զարգացում կուսակցության (ԱԶԿ) 7-րդ համագումարում Էրդողանը ասել էր․ «Մակրոնը հոգեբանի կարիք ունի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն