Ադրբեջանում մահացած քաղաքացիական անձի դին փոխանցվել է հայկական կողմին |azatutyun.am|

azatutyun.am:  Ադրբեջանում մահացած հայ գերու՝ 84-ամյա Միշա Մելքումյանի դին այսօր փոխանցվել է հայկական կողմին Վրաստանի տարածքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, փոխանցեց կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:

Տղամարդը մահացել էր հինգշաբթի գիշերը: Նրան այցելել էր ԿԽՄԿ բժիշկը: Տեղի առողջապահական մասնագետների և ԿԽՄԿ բժշկի գնահատականներով` նրա առողջական վիճակը բավարար չէր եղել Հայաստան տեղափոխելու համար հոկտեմբերի 29-ին: Այդ օրը ԿԽՄԿ-ի աջակցությամբ մեկ տարեց հայ կնոջ էին Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան տեղափոխել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն