Արցախցի մագիստրանտները կարող են բաց թողած դասընթացները լրացնել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում

Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքովարցախցի ուսանողները զրկվում են կրթություն ստանալու իրենց իրավունքից:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, մշտապես կարևորելով կրթության և գիտության դերը, սիրով հրավիրում է Արցախի բուհերի մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի դասերին՝ որպես ազատ ունկնդիր:

Դասընթացներին մասնակցել ցանկացող արցախցի ուսանողները կարող են լրացնել նշված մասնակցության հայտը, որից հետո կենտրոնի մասնագետները նրանց կգրանցեն ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման համակարգում:  Հայտը լրացնելուց հետո մագիստրանտները կստանան նախընտրելի մասնագիտացմամբ տարբեր դասընթացներին մուտք գործելու ու մասնակցելու հնարավորություն։

Ըստ անհրաժեշտության՝ արցախցի ուսանողներին կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն։

Կոնտակտային հեռախոսահամար՝ 010584541:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն