Ջրաշենը կրկին տուժել է անձրևից ու կարկտահարությունից |a1plus.am|

a1plus.am: Ջրաշեն գյուղը հերթական վնասն է կրել՝ երկրորդ ջրհեղեղից։ Գյուղացիներն ասում են՝ այս անգամ եւս վնասները մեծ են։ Հեղեղի հետեւանքով ամբողջովին վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաները, վնասվել են բնակիչներից մեկի մեղվափեթակները, մեղուները սատկել են, նույն բնակչի խոզն է սատկել։

Բնակիչներից մեկը, ում այգին ամենաշատն է տուժել, պատմեց, որ վնասները մեծ են, քանի որ նախորդ հեղեղից հետո համայնքապետը փոխել է սելավատարի հունը, ինչի արդյունքում սելավաջրերը հոսում են դեպի իր այգի։

Գյուղացիները հույս ունեն, որ մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները կայցելեն ու տեղում կծանոթանան իրավիճակին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով