Նորվեգիան մարդասիրական օգնություն է հատկացնում Ղարաբաղում պատերազմից տուժած մարդկանց |azatutyun.am|

azatutyun.am: Նորվեգիայի կառավարությունը որոշել է 17 միլիոն նորվեգական կրոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին:

Այդ գումարը, որը հավասար է 1.5 միլիոն եվրոյի, Նորվեգիան Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը փոխանցելու է մարդասիրական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջոցով:

«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում մեծ թվով մարդկանց կյանք են խլել, շատերը ստիպված լքել են հարազատ տները, պատերազմը շատ տառապանքներ է բերել խաղաղ բնակիչներին, Նորվեգիան գումար կփոխանցի այն կազմակերպություններին, որոնք օգնում են պատերազմից տուժածներին»,- հայտնել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն հույս է հայտնել, որ կողմերը կապահովեն մարդասիրական օգնություն հասցնող կազմակերպությունների անվտանգությունը և ապահով մուտքը հակամարտության գոտի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն