Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով

Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով: Նպաստների և իրավունքի վրա հիմնված այլ վճարումները կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԱՀ մեր գործընկերների հետ, որի արդյունքում առաջիկայում նաև այդ ֆինանսական միջոցները հասանելի կդառնան Հայաստանում: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքներ է տանում արցախցիների սոցիալական կարիքների գնահատման ուղղությամբ, նրանց միջնաժամկետ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Կարիքների գնահատման գործընթացը իրականացվելու է բացառապես պետական կառույցների կողմից՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով