2020-11-03-99b3f10a-8b0a-497f-a42e-77778953f90f.jpg

Եթե ընդդիմությունը հարկ համարի, ես Վրաստան գալու ճանապարհներ կգտնեմ. Սաակաշվիլի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ՝ եթե ընդդիմությունը գտնի, որ իր Վրաստան գալու անհրաժեշտությունը կա, նրա առջև որևէ խոչընդոտ չի հայտնվի:

«Իմ անվտանգությունը հարյուրերորդական տեղում է այն դեպքում, երբ հայրենիք ենք կորցնում, սակայն սա չպետք է անհամաձայնության թեմա լինի»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:

Նրա խոսքով՝ Վրաստան չի վերադառնում ոչ թե այն պատճառով, որ ընդդիմության ներկայացուցիչներից ոմանք չեն ցանկանում իր վերադարձը, այլ այն պատճառով, որ քաղաքական հետապնդման մեջ է գոյություն ունեցող  ռեժիմի կողմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն