ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել անտառներում ու ձորերում

Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակը։

Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում  (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները  հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: 

Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային  ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: 

Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ  շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն