armtimes.com: Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ագրեսիայի հետեւանքով վնասվել են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկ բնակավայրի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու քաղաքացիական գույքը։ Մասնավորապես, վնասվել են տեղի հոսանքալարերը, կապուղիները, գերեզմանոցը, ինչպես նաեւ՝ մի շարք բնակելի տներ, մեքենաներ, անասնագոմեր, տուժել են նաեւ անասուններ։
Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենյամին Պողոսյանը պատմեց, որ իրենց շրջանում հերթապահությունը սկսվել է հոկտեմբերի 22-ին, առաջին հրետակոծությունը հայկական սահմանին հենց այդ օրն է եղել․ «Մեր սահմանին հրետակոծությունը սկսվել է հոկտեմբերի 22-ից, ոչ գյուղի վրա, բայց այդ տարածքում, կողքերը, օրեր անց՝ արդեն ամսի 29-ից, հրետակոծել են հենց գյուղի մեջ, օգտագործել են տարբեր տեսակի զենքեր՝ «Սմերչ», «Գրադ», «Մինամյոտ»։ Պողոսյանի խոսքով՝ արդեն երեկ՝ նոյեմբերի 2-ին, նախորդ օրերի համեմատ ավելի ծանր հարվածներ են ստացել, որոնք եւս եղել են «Գրադ» կայանից։
Երեկվա հարվածների հետեւանքով նաեւ քաղաքացիական անձինք են տուժել․ նրանցից մեկը՝ 44-ամյա մի տղամարդ, սպանվել է իր մեքենայում, եւս երկու կին վիրավորվել է։ Դեպքի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ագրեսիվ պատերազմ վարելու եւ զինված ընդհարումների ժամանակ քաղաքաքացիական անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու հատկանիշներով։
Շարունակությունը՝ armtimes.com-ում