Արվեստն՝ ի հակադրություն կասետային ռումբերի․ բարեգործական աճուրդ՝ «Art For Armenia»

Նկարը՝ Օվսաննա Հարությունյանի, «Կործանում»

Արվեստն՝ ի հակադրություն կասետային ռումբերի: Բարեգործական աճուրդ «Art For Armenia»

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ին, մեկնարկեց բարեգործական աճուրդ՝ Արցախի՝ մարտական գործողություններից տուժած խաղաղ բնակիչներին աջակցելու համար: Աճուրդն անցկացվում է օնլայն համակարգով և տևելու է երկու շաբաթ՝ մինչև նոյեմբերի 7-ը՝ ժամը 22:00-ն (GMT+3):

Нет описания.

«Ծաղիկներ», Մանե Ալեքսանյան, 12տ․, Արցախի Բերձոր քաղաքից

«Art For Armenia» աճուրդին ներկայացված են Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսրայելից, Հունգարիայից և Բելառուսից 125 ճանաչված և հեռանկարային նկարիչների աշխատանքներ, ինչպես նաև արցախցի երեխաների պատկերած նկարներ: Նրանց ստեղծագործությունները ոչ միայն կզարդարեն ցանկացած ինտերիեր, այլև կծառայեն որպես հումանիտար օգնություն՝ մարտական գործություններից տուժած բնակիչների համար:

Нет описания.

«Պարուհիներ», Համազասպ Մխիթարյան (HAMUZ)

Ըստ նախաձեռնող խմբի՝ ստեղծման արդեն իսկ առաջին ժամերից նախագիծը մեծ արձագանք ստացավ ամբողջ աշխարհից նկարիչների շրջանում, որոնք նվիրաբերում են իրենց լավագույն գործերը:

Нет описания.

«Մեծ ծովախեցիներ», Վասիլի Բուբնով

Աշխատանքների վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի ամենամեծ հիմնադրամին, որը 1992 թվականից ի վեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացրել է 1300 ծրագիր՝ կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և գյուղատնտեսության զարգացման ոլորտներում:

Нет описания.

«Սոցիալական հեռավորություն», Դարյա Սենինա

«Երբ անմեղ մարդիկ կանգնած են հումանիտար և էկոլոգիական աղետի առաջ, հնարավոր չէ անտարբեր մնալ: Խորը կարեկցելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին՝ մենք ցանկանում ենք միասին հաղթահարել վիշտը և երեխաներին ու մեծերին խաղաղ ու երջանիկ ապրելու հույս տալ», – նշված է նախագծի էջում:

Нет описания.

«Կերակրող մայրը», Յուրի Գրիգորյան Ավագ

Լոտերի ամբողջական ցանկը հասանելի է աճուրդի կայքում, որին հնարավոր կլինի մասնակցել հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 7-ը՝ ժամը 22:00-ն (GMT+3):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն