shantnews.am: Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» (Unidas Podemos) կուսակցության պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն, ով իսպանական պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, թվիթերյան իր էջում գրում է․
«Հակամարտության հետևանքով կան Արցախի տասնյակ հազարավոր տեղահանված քաղաքացիներ, ովքեր դարձել են փախստականներ։ Մենք հանդիպել ենք այդ ընտանիքների հետ, որոնք միջազգային հանրությանը խնդրում են աշխատել՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը և մարդու իրավունքների խախտումները կանգնեցնելու համար»։