Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը |armenpress.am|

armenpress.am: Նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Թրամփը «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է, որ նախորդ գիշեր առաջատար է եղել գրեթե բոլոր առանցքային նահանգներում, որտեղ վերահսկում էին և կառավարում էին Դեմոկրատները, սակայն հաշվարկելու ժամանակ այդ քվեաթերթիկները սկսել են կախարդական կերպով անհետանալ:

«Շատ տարօրինակ է, և «սոցիոլոգները» դա հասկացել են միանգամայն և պատմականորեն սխալ»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում հայտարարել էին ընտրություններում նրա հաղթանակի մասին:

«Մենք հաղթում ենք ընտրություններում, մենք հաղթել ենք ընտրություններում։ Եվ մենք կպաշտպանենք այդ ընտրությունները»,- առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել էր շտաբի խորհրդական Բոբ Բաուերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով