2020-11-05-3b68d5c8-416f-4e1c-ae77-a95cd3bf8e5d.jpg

Մնացականյանը վստահ է`ընտրություններից հետո էլ ԼՂ հարցում կշարունակվի ԱՄՆ ակտիվ դերակատարությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահ է, որ նախագահական ընտրություններից հետո էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի ակտիվ դերակատարում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և պատերազմում կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանը հասնելու հարցում:

Այս մասին Մնացականյանն ասաց նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Միացյալ Նահանգների դերակատարությունն ու ներգրավվածությունը եղել է շատ ակտիվ, այդ ակտիվությունը շարունակվելու է: Անկախ ամեն ինչից, մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը ԱՄՆ-ի հետ, որպես համանախագահ երկրի, շարունակվելու է»,- ասաց Մնացականյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն