Ֆրանսիայի ՆԳՆ-ը ներկայացրել է «Գորշ գայլերի» կասեցման պաշտոնական հիմնավորումը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը այսօր հրապարակել է երկրի տարածքում թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության կասեցման պաշտոնական հիմնավորումը։

«Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայի տարածքում արգելելու մասին որոշումը երկրի կառավարությունը ընդունեց նախօրեին կայացած նիստի ժամանակ։

Ներքին գործերի նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ «Գորշ գայլեր»-ը որակված է որպես «Ֆրանսիայի տարածքում փաստացի գործող, սակայն չգրանցված կազմակերպություն»։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պնդմամբ՝ կազմակերպության անդամները մի շարք լուրջ իրավախախտումների մեջ են կասկածվում, որոնց թվում են նաև բռնարարքները Ֆրանսիայի տարածքում բնակվող հայերի և քրդերի դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն