armtimes.com: Փաստաբան Անդրանիկ Հակոբյանն իր գործընկերների հետ միասին պատրաստվում է դիմել Ազգային ժողովի նախագահին՝ ազատազրկված անձանց ռազմաճակատ մեկնելու հարցին օրենսդրական հստակ կարգավորում տալու համար։
«Այնքան շատ դատապարտյալներ կան, որ նման ցանկություն են հայտնում, բոլոր ՔԿՀ-ներից կան, դրա համար էլ հիմա մտածում ենք այդ ուղղությամբ, մոտակա ժամանակահատվածում կդիմենք, որպեսզի այդ հարցը բարձրաձայնվի, լուծում ստանա, եւ ցանկություն հայտնած անձանց թույլատրեն եւ ուղարկեն, իսկ եթե ազատ արձակվելուց հետո անձը կհրաժարվի եւ չի գնա, կարծում եմ՝ նրա հանդեպ պետք է ավելի խիստ պատիժ նշանակել»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ նման դեպքեր եւս այս օրերին արձանագրվել են։
Նշենք, որ ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ինչպես նաեւ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ եւ պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերով, որոնցով պատերազմին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների եւ կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ կարգավորումներ նախատեսված չեն։ Դատապարտյալ անձինք պատժի կրումից ազատ են արձակվում, միայն եթե կմ բավարարում են պայմանական վաղաժամկետ ազատվելու չափորոշիչներին, իսկ կալանավորների դեպքում պարզապես փոխվում է նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Կարդալ ավելին՝ armtimes.com-ում: