ՌԴ և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի  հայտարարության մեջ ներառված պայմանավորվածությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև