2020-11-06-bb5a28f7-83da-4874-b4b8-fea3aa97a32f.jpg

Եվրամիությունը կոչ է արել բարեփոխել ԱՀԿ-ն |tert.am|

tert.am: Առողջապահության ոլորտում համաշխարհային խնդիրների լուծման հարցում Եվրամիությունը ճանաչում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առանցքային դերը, բայց անհրաժեշտ է համարում այդ կազմակերպության ամրապնդմանն ու բարեփոխմանն ուղղված լրացուցիչ քայլեր, ասված է ԵՄ-ի՝ այսօր հրապարակված հաղորդագրությունում:

Նշվում է, որ թեև ԵՄ-ն ճանաչում է ԱՀԿ-ի առանցքային դերը, «սակայն, միևնույն ժամանակ, կորոնավիրուսի համավարակի ժամանակ ԱՀԿ-ից ակնկալիքները շատ հաճախ գերազանցել են նրա հնարավորություններն ու ամուր և կայուն առողջապահական համակարգերի զարգացման գործում կազմակերպության անդամ պետություններին աջակցություն ցուցաբերելու ունակությունը»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն