ԱՄՆ սենատորը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ԼՂ-ում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը |tert.am|

tert.am: ԱՄՆ սենատոր Թոդ Յանգը Twitter-ում հայտնել է, որ հանդիպել է Ինդիանա նահանգից Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) անդամների հետ. հանդիպման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի բռնի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը։

«Մարտական գործողություններն արդեն շատ երկար են շարունակվում, և ես շնորհակալ եմ մեր հայ համայնքին բռնության դադարեցմանն ուղղված նրանց ջանքերի համար»,- հավելել է սենատորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն