Հաստատվել է կորոնավիրուսի 2476 նոր դեպք

Նոյեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 104249 դեպք, որոնցից 63258-ն` առողջացած, 1533-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39055 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 434026 թեստավորում: Այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

«Այսպիսով` երեկ կատարվել է 5339 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2476 նոր դեպք: Ունենք 1476 առողջացած և 27 մահվան դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 403 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով