Արայիկ Հարությունյանը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի կամավորների հետ

Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու:

Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է»,- գրել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով