2020-11-07-4d2401ea-3c9b-4982-8e18-452756dd2c45.jpg

Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված` պարետային ժամ է մտցվում |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի թվերի աճի հետևանքով նոյեմբերի 9-ից երկրում կսահմանեն պարետային ժամ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է երկրի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին:

«Որոշում է ընդունվել, որ երկուշաբթի օրվանից խոշոր քաղաքներում ժամը 22:00-05:00-ն սահմանափակվելու է տեղաշարժը: Դա վերաբերում է ինչպես հետիոտներին, այնպես էլ մեքենաներին»,- նշել է փոխվարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն