«Ընտրությունները դեռ չեն ավարտվել». Թրամփը չի ընդունել իր պարտությունը |tert.am|

tert.am: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել իր պարտությունն այն բանից հետո, երբ ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ հայտարարել են դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին:

«Մենք բոլորս գիտենք, թե ինչու է Ջո Բայդենը շտապում իրեն հաղթող ճանաչել, թե ինչու են նրա դաշնակից-ԶԼՄ-ները փորձում օգնել նրան. նրանք չեն ուզում, որ ճշմարտությունը բացահայտվի: Պարզապես փաստն այն է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Ջո Բայդենը պաշտոնապես չի հաստատվել որպես հաղթող որևէ նահանգում»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թրամփի շտաբի տարածած հայտարարության մեջ:

Թրամփն ընդգծել է, որ երկուշաբթի օրվանից իր շտաբը կսկսի դատարանում պաշտպանել իր դիրքորոշումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով