Գիշերը լարված է եղել հատկապես Ստեփանակերտում․ հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքին․ ԱՀ ԱԻՊԾ

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայաությունը։

Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն