Արցախի բուհերը դասերն անցկացնում են առցանց. Արցախի պետական համալսարանը կսկսի շուտով |armenpress.am|

 armenpress.am:  Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները պատերազմի պայմաններում դասերն անցկացնում են առցանց տարբերակով, Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները սկսել են իրենց աշխատանքը: Արցախի պետական համալսարանը սկսելու է նոյեմբերի 10-ից, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և Մեսրոպ Մաշտոց համալսարանն արդեն սկսել են առցանց պարապմունքները: Դասախոսական կազմն Արցախի դասախոսական կազմն է»,-ասաց նախարարը:

Ղարախանյանի խոսքով՝ առաջիկայում լուծելու են նաև արհեստագործական ուսումնարանների և քոլեջների ուսանողության կրթության կազմակերպման հարցը: Առաջիկայում վերջնարդյունքների մասին հայտարարությամբ հանդես կգան:

Իսկ Հայաստանում ապաստան գտած արցախցի դպրոցականների կրթական կարիքները հաշվառվում են, արդեն կան մեծ թվով հաշվառված աշակերտներ: Արցախցի դպրոցականների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն