Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում խաղաղ ցույց է անցկացվել ի աջակցություն Արցախի |armenpress.am|

armenpress.am: Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ ցույց են անցկացրել ի աջակցություն Արցախի: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Հայ համայնքի ներկայացուցիչների խաղաղ ցույցին մասնակցել են նաև օտարերկրացիներ: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի միջազգային հանրությունը կանգնեցնի Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող Ադրբեջանին, նրան աջակցող Թուրքիային և միջազգային ահաբեկչական ցանցի ներկայացուցիչներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն