Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)

Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:

ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) աշխատակիցները, ովքեր, գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով կայցելեն վերոնշյալ ընտանիքներ:

Հատուցում ստանալու համար անհրաժեշտ պայմաններին, պահանջվող փաստաթղթերին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով https://www.1000plus.am/hy/getinsurance

Այդ նպատակով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).

Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028
Ավան վարչական շրջան +(374 11) 518-135
Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193
Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283
Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-341
Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-455
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590
Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628
Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707
Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741
Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891

Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև