Բաղդադում զինված հարձակման հետևանքով 11 զոհ կա |armenpress.am|

armenpress.am: Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված զինված հարձակման հետևանքով մահացել է 11 անձ։ Ըստ Իրաքի անվտանգության ծառայության հայտնած տեղեկությունների՝ հարձակումը իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, սակայն «Իսլամական պետությունը» դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Զինված հարձակումն ուղղված է եղել Բաղդադի արևմուտքում ալ-Ռըդվանիեի շրջանում գտնվող սուննի Հաշդ ալ-Հաշիդ ուժերի դեմ: Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, պայթյունի հետևանքով մահացել է «Հաշդ ալ-Ասաիրի» ուժերի 5 անդամ և 6 քաղաքացիական անձ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով