Իրավիճակից ելք գնելու համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կլինեն գործիչներ, որոնց հանրությունը վստահում է․ Արկադի Տեր-Թադևոսյան

Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասված է․

«Այսօր մեզնից ավելի քան երբևէ կախված է հայ ժողովրդի ճակատագիրը: Մենք պետք է կարողանանք ստաբիլություն պահպանել պետության և կառավարման համակարգի նկատմամբ: Մենք իրավունք չունենք զգացմունքներին տրվելու, թույլ տալ քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա դրությունը:

Ես տեսնում եմ հնարավորություն մեր հասարակության բոլոր առողջ ուժերի հայկական ինտիլիգենցիայի, հանրային և քաղաքական գործիչների համախմբելու հնարավորություն ճիշտ որոշում փնտրելու և ծանր իրավիճակից ելք գտնելու համար: Ես ոչ մի քաղաքական և անձնական նպատակ չեմ հետապնդում:

Կոչ եմ անում մնացած բոլորին, ովքեր այսիր հանրության մեջ որևէ կարևոր դեր են խաղում, վեր կանգնել նեղ քաղաքական և այլ շահերից: Ես համարում եմ, որ իրավիճակից ելք գնելոի համար անհրաժեշտ է ստողծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հանրային և քաղաքական գործիչներ, որոնց հանրությունը վստահում է:

Ես կարող եմ ստանձնել այս գործունեության համակարգումը: Քաղաքացիական խորհուրդը կաշխատի Արաշակունյաց 5 հասցեում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն