Այն ամենը, ինչ կարելի էր անել, մենք արդեն արել ենք․ Պետդումայի պատգամավորները բանակցություններ են վարում ԼՂ հարցի կարգավորմանն աջակցելու նպատակով |factor.am|

factor.am: Հայաստանում անհանգստությունները էմոցիաների պոռթկում է, քանզի  հրադադարի մասին պայմանագիրն ընկալվում է որպես պարտություն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:

Վերջինս նշել է, որ ռուս խորհրդարանականները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել Հայաստանից ու Ադրբեջանից իրենց գործընկերների հետ հակամարտության կարգավորման համար։ «Այն ամենը, ինչ կարելի էր անել, մենք արդեն արել ենք։ Մենք կոչ ենք արել, մենք հանդիպել ենք խորհրդարանականների տարբեր խմբերի հետ։ Մենք ակտիվ բանակցություններ ենք վարում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի խորհրդարանականների հետ, որպեսզի որևէ սրում չլինի։ Մեզ համար ամենակարևորը որպեսզի խաղաղություն ու բարօրություն լինի»,- հայտարարել է Վոդոլացկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն