Արցախում հաշվառված անձանց նոյեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկություններ է հրապարակել Արցախում հաշվառված անձանց 2020-ի նոյեմբերի կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ․

«Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի նոյեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված է։

Երեխաների խնամքի նպաստները կվճարվեն՝ սկսած նոյեմբերի 11-ից։
Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

Այլ տեսակի թոշակների և նպաստների վճարման վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք»։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն