Մեկ օրում` երկու հեռախոսազրույց․ Շոյգուն Թուրքիայի ՊՆ ղեկավարի հետ կրկին ԼՂ հարցն է քննարկել |factor.am|

factor.am: ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն 24 ժամվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել  Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել  Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։

Նախարարը թուրք գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը»,- տեղեկացրել են ռազմական գերատեսչությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն