Կարմիր Խաչի նախագահը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ քննարկելու աշխատանքներն Արցախում |azatutyun.am|

azatutyun.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղում աշխատանքները քննարկելու համար: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կխոսենք այն մասին, թե ինչպես նոր պայմաններում կարող է վերսկսել իր աշխատանքը Կարմիր Խաչը, նախ և առաջ՝ զոհերի մարմինների փոխանակման, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի հարցով», – ասել է Լավրովը:

Հայկական կողմի հրապարակած վերջին տվյալներով՝ Ադրբեջանում մոտ երկուսուկես տասնյակ հայ ռազմագերի կա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter