Գանձասարը Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցնելու |fip.am|

Գանձասարը Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցնելու։ Այս մասին fip.am-ը հայտնում է իր տելեգրամյան ալիքում։

Համացանցում շրջանառվում է Արցախի եկեղեցիների և վանքերի ցանկ, որը տարածողները պնդում են, թե նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով դրանք հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ Այդ ցանկը կիսել է նաև Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Իրականում, սակայն, այդ ցանկում ներառված ոչ բոլոր հուշարձաններն են մնալու Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այսպես, օրինակ, Արցախի ամենահռչակավոր վանքերից մեկը՝ Գանձասարը (Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի), որը ևս առկա է ցանկում, գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում և մնալու է հայկական վերահսկողության ներքո։  

Fip.am-ն այժմ ուսումնասիրում է ցանկում առկա Արցախի մյուս եկեղեցիների և վանքերի ապագա կարգավիճակները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն