ՌԴ ՊՆ կայքում «Ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախում» վերտառությամբ հատուկ բաժին է բացվել |lratvakan.am|

lratvakan.am: ՌԴ պաշտպանության նախարարության կայքում «Ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախում» վերտառությամբ հատուկ բաժին է բացվել, ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Նոր բաժնում հրապարակվելու են արդիական նորություններ, մուլտիմեդիոն նյութեր, ինֆոգրաֆիկաներ, ինչպես նաև` ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցները խաղաղապահ առաքելության իրականացման վերաբերյալ»,- ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Կայքի այցելուները հնարավորություն կունենան հրապարակված քարտեզներում տեսնել Լաչինի միջանցքում տեղակայված ռուսական դիտորդական տեղամասերի բաշխվածությունը, տեղեկատվություն ստանալ Արցախում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

Հրապարակվելիք ողջ տեղեկատվությունը թարգմանվելու է նաև օտար լեզուներով, իսկ բաժինն արդիականացվում է, որպեսզի հասանելի լինի նաև բջջային հեռախոսների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն